Հայր Զաքարիային զանգում են մարդիկ և տեղյակ պահում, որ իշխանություններն իրենց ցուցակագրում են Մայր Տաճարում դեկտեմբերի 28-ի պատարագին մասնակցելու համար...
ՈՒրեմն 1-2 օրում ադրբեջանական վառելիքի վաճառքը Ran oil և Gulf լցակայաններում բոյկոտվել է մեր բազմաթիվ հայրենակիցների կողմից։ Ի՞նչ են մտածել Հայաստանում ադրբեջանական պետական SOCAR-ի գործընկերները․
–Ոչ ավելի, ոչ պակաս, որոշել են բավականին էժան վաճառել, քան Վրաստանում և գրեթե նույն գնով, ինչ Ադրբեջանի ներքին շուկայում...
Ռուբեն Վարդանյանը Ալիևի վարչակարգի համար վտանգավոր չէ միայն որպես կոնկրետ անձ։ Նա վտանգավոր է որպես տեսակ՝ գաղափարական, արժեքային և վարքային մոդել, որը հակասում է Ադրբեջանի զավթողական քաղաքականության հիմքում ընկած հաշվարկներին...
Ես անկեղծորեն կարեկցում եմ այն կառույցների ղեկավարներին, որոնք այսօր աշխատում են Նիկոլ Փաշինյանի հետ ու ենթակայությամբ: Ցավակցում եմ` հասկանալով, թե դա ինչ տարտարոսի տանջանք է...
Տեր Վրթանես քահանա Բաղալյանին ճանաչում եմ դեռևս 2012 թվականի հունիսի 16-ից (հիմա կասեք՝ ինչ էլ հիշում ես օրը․ այո՛, հիշողությունս լավն է), երբ նա Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ ինձ համար պարզապես Օձունի տաճարի, հոգևոր հովիվն էր...
Ռուբեն Վարդանյանի դեմ չկա մեղադրանք, չկա «գործ»։ Չկա հանցագործություն, չկա դատավարություն, չկա դատավճիռ, չկա օրենք, չկա ոչինչ։
Կա միայն դարավոր բռնապետություն, դեսպոտիզմ, բանտարկություն և, վերջապես, տառապանք, տխրություն, անարդարություն և մահ...
Քանի Հայաստանը կործանման տանող նիկոլը Ալիևի գովքն է կապում, Ադրբեջանի նախագահն իր ծննդյան օրն Արցախով է շրջում, բազմաթիվ նկարահանումներ տարածում, որտեղ «արնախում հայերի» մասին է ասվում...
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմնա ոչ միայն չորս տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ Սպիտակ Տանը տիրացած Հանրապետական կուսակցության առաջնորդ, այլ նաև՝ չկրկնվող քաղաքական վարքագծով և յուրահատուկ գործելակերպով: Այսօրվա վենեսուելական իրադարձությունները, մինչ այդ Ալյասկայում շրջադարձային գագաթնաժողովը Պուտինի հետ, նաև մյուս բոլոր արտաքին և ներքին քաղաքական քայլերը ապացուցում են, որ...